Հինգշաբթի, 2 Մայիսի, 2024
Հետաքրքիր է իմանալ

ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԳՐԱՄԵՔԵՆԱՆ

Լուսանկարում իտալացի ուսուցիչ֊թոշակառու Անտոնիո Լա Կավան է իր գրամեքենայով։ Նա 20 տարուց ավել է, ինչ իր գրքերով լցված մեքենայով շրջում է Իտալիայի հեռավոր գյուղերում՝ ընթերցելու հնարավորություն տալով գրադարաններից հեռու գտնվող մարդկանց։

Իսկ դուք գիտե՞ք, որ մեր գրադարանն ունի «Ընտանեկան գրադարանավար» ծրագիրը, որի շրջանակներում սպասարկում է տեղաշարժման խնդիրներ ունեցող և տարեց ընթերցողներին, գիրքը հասցնում մինչև հեռավոր գյուղեր։

Միայն ցանկացե՛ք, և ընտանեկան գրադարանավարները գիրքը կհասցնեն ձեր տուն ՝ անկախ դրանից, թե դուք մարզի որ համայնքում եք ապրում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով