Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Հիշենք մեր մեծերին

ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻ-119

Այսօր հանճարեղ Դալիի ծննդյան օրն է

Հետաքրքիր փաստեր Սալվադոր Դալիի մասին։

Բացի այն, որ Դալին հրաշալի արվեստագետ էր, գրող, գիտնական (և ով գիտի՝ էլ ինչ, երբ նա առավոտյան արթնանում էր ու որոշում ինչ-որ բան անել), նաև հրաշալի շոումեն: Մարդկանց ուշադրությունը գրավելու համար նա երբեմն այնպիսի բաներ էր անում, որ նրա այդ տաղանդը շատ ավելի մեծ էր թվում նրա մյուս տաղանդներից: Այսպես, Դալին մի անգամ դասախոսություն էր կարդում սուզվելու լողազգեստով, որը նա հրաժարվում էր հանել, ինչի արդյունքում նա գրեթե շնչահեղձ էր լինում: 1955թ.-ին նա Rolls-Royce-ում ելույթ էր ունենում ծաղկակաղամբներով, քանի որ չափազանց շատ էր սիրում դրանց տեսքը:

Իր՝ «Սալվադոր Դալիի աշխարհը» գիրքը վաճառելու համար նա Մանհեթենի գրախանութում պառկում է հիվանդանոցային մահճակալի վրա՝ շրջապատված կեղծ բժիշկներով ու բուժքույրերով ու ուղեղի ալիքների չափման մեքենային միացված: Նա, ով գնում էր նրա գրքի օրինակը, նաև իր ուղեղի ալիքների գրանցված պատկերի օրինակ էր ստանում: Իսկ հետո նա նորից ծաղկակաղամբներով լի լիմուզինով զբոսանքի էր դուրս գալիս Փարիզի փողոցներում՝ զարմացնելով մարդկանց։

Դալիի տարօրինակ ապրելակերպը հնարավոր է կապված լիներ իր մանկության հետ: Մինչև Դալիի ծնունդը նրա մայրը մեկ այլ որդի էր ունեցել, ում նույնպես Սալվադոր Դալի էին կնքել: Ցավոք, առաջին Սալվադորը 22 ամսեկան հասակում ստամոքսի վարակի պատճառով մահանում է: Ինն ամիս անց ծնվում է Սալվադոր Դալին: Եվ քանի որ նա շատ նման էր առաջին` մահացած որդուն, ու ծնվել էր նրա մահվանից ուղիղ 9 ամիս հետո, ծնողները սկսում են կարծել, թե դա հենց իրենց մահացած որդին է, որը նորից է ծնվել: 5 տարեկանում ծնողները Սալվադորին տանում են իրենց մահացած որդու գերեզմանին ու ասում նրան, ոոր նա իրենց առաջին Սալվադորի վերածնունդն է: Սա հոգեբանական լուրջ ազդեցություն էր թողել Դալիի վրա: Հետագայում իր ստեղծագործություններում կարելի էր տեսնել մահացած երեխայի մասին ակնարկները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով