Ուրբաթ, 26 Ապրիլի, 2024

Միջոցառումներ

ՊԻՏԻ՛ ՀԻՇԵՆՔ՝ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ…
Այսօր Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Պիտի՛ հիշենք՝ ապրելու համար» խորագիրը կրող միջոցառում։
Միջոցառումը նվիրված էր 44- օրյա պատերազմին մասնակցած, հայրենիքի համար հերոսաբար նահատակված բոլոր քաջորդիներին և վայոցձորյան մերօրյա հերոսներին։
Միջոցառման մասնակիցները լավատեսորեն հավատ ներշնչեցին ներկաներին, որ
Պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած՝
Հազար-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած և ապրեցնի հային։
Վերջում հնչած դհոլի հնչյունները ներկա զինվորականներին ստիպեցին խոստանալ, որ հայ մանուկի նվագարանը երբեք չի լռելու…

Միջոցառումներ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ

#Ազգային_գրադարանային_շաբաթ #Գրադարանը_կրթության_բաց_հարթակ Վայոց ձորի մարզային գրադարանի մի խումբ աշխատակիցներ՝ տնօրեն Ա. Ավագյանի ուղեկցությամբ, այցելեցին Եղեգնաձոր համայնքի Գլաձոր և Վերնաշեն բնակավայրերի

Read More