Ուրբաթ, 23 Հոկտեմբերի, 2026

Միջոցառումներ

ՊԻՏԻ՛ ՀԻՇԵՆՔ՝ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ…
Այսօր Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Պիտի՛ հիշենք՝ ապրելու համար» խորագիրը կրող միջոցառում։
Միջոցառումը նվիրված էր 44- օրյա պատերազմին մասնակցած, հայրենիքի համար հերոսաբար նահատակված բոլոր քաջորդիներին և վայոցձորյան մերօրյա հերոսներին։
Միջոցառման մասնակիցները լավատեսորեն հավատ ներշնչեցին ներկաներին, որ
Պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած՝
Հազար-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած և ապրեցնի հային։
Վերջում հնչած դհոլի հնչյունները ներկա զինվորականներին ստիպեցին խոստանալ, որ հայ մանուկի նվագարանը երբեք չի լռելու…

Միջոցառումներ

ՀԵՔԻԱԹԻ ԼԵԶՈՒՆ ԲԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է

#մանկապատանեկան_գրքի_և_երաժշտության_շաբաթ Վայոց ձորի մարզային գրադարանում Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա շրջանակներում տեղի ունեցավ «Հեքիաթի լեզուն բարությունն է» խորագրով միջոցառում, որի

Read More